բաբաջանյան արմանը դաժան պայքար է մղում ՌԴ արտաքին գործերի նախարարի այցի դեմ՝ հակառուսական պաստառներով (Պուտին մարդասպան, Պուտին-Լավրով մարդասպաններ և այլն) հեղեղել են քաղաքը, այսօր էլ, հենց այս պահին, ուժեղ միտինգ են անում ԱԳՆ շենքի մուտքի դիմաց:
Ոստիկանությունը փորձեց նրբանկատորեն դրանց հեռացնել շենքի մոտից դիմացի մայթ, սակայն հաղթեց դեմոկրատիան՝ և բաբաջանյան արման, սաքունց արթուր, խզմալյան տիկո և այլք հպարտորեն պայքարում են հանուն դեմոկրատիայի և Հայաստանի՝ ընդդեմ Ռուսաստանի և տոտալիտարիզմի:
Զարմանալի է, որ սույն հակազգային ակցիային չեն մասնակցում հայրիկյան պարույր-մարույրները, բայց…
Իսկ երեկ օդանավակայանում Լավրովին չէր դիմավորել անձամբ Լակոտը՝ աբաջյան գոհարի մարդը, թուրքի շպիոն և ՀՀ ԱԳ նախարար միրզոյան արոն: Տեղակալին էր ուղարկել:
Ի՞նչ եմ ուզում ասել: Վաղուց եմ հիմնավորել, որ «ժող»վարչապետին հանձնարարված է ամեն ինչ անել հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար, ավելի ստույգ՝ ՌԴ քաղաքական վերնախավի մոտ հայերի հանդեպ զզվանքի զգացում առաջացնելու ուղղությամբ: Եվ այսօրվա ակցիան հենց այդ առաքելությանն է միտված:
Օրինակ, եթե «Եվրադաշինք» կոչված բոզակույթն իրոք «հայրենասեր» է, իրոք ազգային շահերով է առաջնորդվում, մի՞թե չի հասկանում, որ ստիպելով ՌԴ ղեկավարությանն ատել հայերին, դրանք կատարում են առնվազն թուրքի գործառույթ:
Իհարկե, հասկանում են, բայց դրանք հենց թուրք են, ավելի կոնկրետ՝ հայ արևմտական-հակառուսը թուրքից վտանգավոր է հայերի համար: Դրանք ամեն ինչ կանեն, որպեսզի անգամ ցանկության դեպքում ռուսները չկատարեն իրենց դաշնակցային պարտավորությունները, և հայերը մնան մեն-մենակ թուրքական վտանգի առաջ:
Պրոֆեսիոնալ կամ, գուցեև գենետիկ թուրք հայրիկայն պարույրն ինչո՞ւ է երազում ՌԴ զորքի դուրսբերման մասին:
Որպեսզի հաջորդ օրն այստեղ հայտնվի թուրքականը, այսինքն՝ իրականանա բրիտանական մուրազը, որը ռուսները փոշիացրին 100 տարի առաջ:
Իսկ հայրիկյանի համար կարևորը անգլոսաքսերի մուրազներն են, հայերը նրա համար երկրորդական բան են:
Հիմա, արդյո՞ք թուրքից վտանգավոր չեն հայրիկյան պարույրն ու նրա նմանները՝ այսօրվա միտինգավորները, հայ ժողովդրի համար: Իհարկե, դրա համար էլ նրան «պրոֆեսիոնալ թուրք» եմ անվանում:
Բնականաբար, այս ամենը տեղի է ունենում անձամբ «ժող»վարչապետի հանձնարարությամբ: Նա հասկանում է, որ Լավրովը կհասկանա, որ անձամբ ինքն է այս ակցիան կազմակերպել, բայց «ժող»վարչապետին հենց դա էլ պետք է, այն է՝ լրացուցիչ զզվանք առաջացնել Լավրովի մոտ:
Կարծում եմ, հասկանալի եմ արտահայտվում: Նրան պետք է հարաբերությունների խզում, վատթարացում, որը կբարդվի ռուսների վրա, որպեսզի վաղն ասի՝ տեսաք, ժողովուրդ ջան, ռուսները մեզ էլի տեր չեղան, մեր հողերը կիսեցին թուրքի հետ և այլն, և այլն:
Էսքան բան:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ